9 օգոստոսի 2019 - 11:37 AMT
Խաչանովը «Մասթերսի» 1/4 եզրափակիչ է դուրս եկել

Կանադական Մոնրեալում ընթացող «Մասթերս» մրցաշարում ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը հայտագրված է 6 համարի տակ, կամային հաղթանակ է տարել Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ 6:7 (7:9), 6:5, 6:3. հաշվով:

Հանդիպումը տևել է 2 ժամ 52 րոպե:

Ռուսաստանի առաջին ռակետը 11 էյս է կատարել, 3 անգամ սխալվել է մատուցման ժամանակ և 12 բրեյք-փոյնթերից 7-ն է իրացրել, գրում է Championat.com-ը:

Խաչանովի հաջորդ հանդիպումը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ է:

Իսպանացի Ռաֆայել Նադալը Մոնրեալի մրցաշարի գործող հաղթողն է: Մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է $ 6 338 885: