9 օգոստոսի 2019 - 13:34 AMT
Օգոստոսի 10-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում՝ օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։ Օգոստոսի 10-14 Երևանում ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +34-35 աստիճանի: