9 օգոստոսի 2019 - 13:56 AMT
Կարեն Դեմիրճյանի փողոցում երթևեկությունը միակողմանի կդառնա

2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:

Երթևեկության կազմակերպման փոփոխությունն իրականակցվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով: