10 օգոստոսի 2019 - 11:56 AMT
6 ամսում խոշոր հարկատուները 14%-ով ավելի շատ հարկ են վճարել

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր, այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաշել է՝ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։

«Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%», - գրել է վարչապետը:

Հաշվետու ժամանակահատվածում խոշոր հարկատուների վճարած մասնաբաժինը հարկային ընդհանուր համախառն եկամուտների մեջ (698 մլրդ դրամ) կազմել է 73.2%, մինչդեռ նախորդ տարում խոշոր հարկատուների մասնաբաժինն ընդհանուրի մեջ կազմել է 74% (602 մլր դրամ): Նախորդ տարվա համեմատ աճել են նաև փոքր ու միջին հարկատուների վճարած հարկերը՝ 156 մլրդ դրամի դիմաց 187 մլրդ դրամ։