10 օգոստոսի 2019 - 12:45 AMT
Երկրաշարժ Ադրբեջան-ՌԴ սահմանագոտում. Ցնցումները զգացվել են նաև Իջևանում և Ալավերդիում

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից , 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան-ՌԴ սահմանագոտւոմ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Կոթի գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում` 2 բալ ուժգնությամ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք): Օջախի խորությունը՝ 10 կմ: