11 օգոստոսի 2019 - 23:26 AMT
Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերը 2019-ին ևս կարող են ՀՀ անձնագիր ստանալ դեսպանտներում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ տարով երկարաձգում է կառավարության որոշման գործողության ժամկետը, որով հնարավորություն է տրվում Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» N 951-Ն որոշման 2-րդ կետում «2018 թվականի» բառերը փոխարինել «2019 թվականի» բառերով», - ասվում է որոշման նախագծում:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: