14 օգոստոսի 2019 - 11:02 AMT
2․9 մլրդ դրամ ՀՀ բյուջեից Արցախին՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրը լուծելուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը Արցախին մոտ 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:

Նա նշել է, որ մտադիր են լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները։

«Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները», - ասել է վարչապետը: