14 օգոստոսի 2019 - 21:52 AMT
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Թբիլիսիում 0-2 հաշվով հաղթեց «Սաբուրթալոյին»։ Հաղթանակի շնորհիվ «Արարատ Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, դառնալով լիգայի այդ փուլին հասած առաջին հայկական թիմը։

Երևանում անցկացված առաջին խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 1-2 հաշվով։ Թբիլիսիում պատասխան խաղում գոլերի հեղինակներ դարձան հաշիվը 10-րդ րոպեին բացած Անտոն կոբյալկոն և 11-մետրանոց իրականացրած Պետրոս Ավետիսյանը։

Փլեյ-օֆում հայկական թիմը կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։