15 օգոստոսի 2019 - 16:33 AMT
Բուլղարական ընկերությունը սեպտեմբերից կուսումնասիրի Թեղուտի հանքի պատվարի խնդիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ «Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ. աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերից։

Փորձաքննության ամբողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում:

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն և ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։

Նախարարի տեղակալի կողմից կարևորվել է պետական մարմինների և հասարակության հետ հարաբերություններում հնարավորինս թափանցիկ գործելաոճի որդեգրումը՝ հատկապես հանրային ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի առնչությամբ:

Ընթերցեք նաև՝ Թեղուտի նոր ղեկավարությունը հակադարձել է նախկին տերերին ու մամուլին։