16 օգոստոսի 2019 - 11:55 AMT
Նախագահը ցավակցել է Հնդկաստանի ղեկավարին ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում զոհերի համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Նա իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: