10 հոկտեմբերի 2008 - 18:17 AMT
ՍՏՀԿ ԱԳՆԽ հոկտեմբերի 23-ի նիստի ընթացքում Կազմակերպության նախագահությունը կանցնի Հայաստանին
Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին Տիրանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Նիստի ընթացքում ՍՏՀԿ նախագահությունը Ալբանիայից կանցնի Հայաստանին»,- նշել է Բալայանը:

ՍՏՀԿ կազմի մեջ մտնում են 12 պետություն` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: