17 օգոստոսի 2019 - 15:13 AMT
Հրդեհ Օդեսայի հյուրանոցում, 8 զոհ կա. Վիրավորների թվում հայեր չկան

Օգոստոսի լույս17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել:

Վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Ըստ ոստիկանության տվյալների, վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»,-ասվում է գրառման մեջ:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: