19 օգոստոսի 2019 - 12:49 AMT
Բաղրամյան 26-ի մոտ Ամուլսարը չշահագործելու կողմնակիցներին աջակցող ակցիա է

Բաղրամյան 26-ում այս պահին վարչապետի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկում է ընթանում, որին մասնակցում են Ջերմուկ համայնքի ղեկավարը, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերեր, բնապահպաններ:

Շենքի մոտ բողոքի ակցիա են իրականցնում Ամուլսարի հանքի բացման դեմ բողոքող ջերմուկցիները: Ջերմուկի բնակիչները պնդում են, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա իրենք կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները, հայտնում է Aysor.am-ը:

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին է ասել է, որ հանդիպմանը մասնակցում է որ մոտ 10 բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նա հավելել է, որ լրատվամիջոցների ներկայություն հանդիպմանը նախատեսված չէ, հայտնում է Araratnews-ը:

Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասել է. «Եթե վարչապետը մերժել է Սերժին, ուրեմն պիտի մերժի Սերժի կողմից եկած բոlոր բացասական ծրագրերը: Դա չպիտի լինի քննարկման ենթակա»:

Ջերմուկցիներից մեկն էլ նշել է. «Եթե որոշում կայացվի հանքը շահագործելու, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները: Չեմ թողնելու իմ թոռները հաշմանդամ լինեն: 14 հոգի տնից եկել ենք պաշտպանենք մեր սարը, որ մեր երեխեքը վաղը-մյուս օր մաքուր օդ շնչեն»: