13 հոկտեմբերի 2008 - 13:52 AMT
ԱՄՆ-ն մտադիր է կազմակերպել գազի տարանցումը Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը
Մոտավորապես կես տարուց կարող է համաձայնագիր կնքվել գազը Կենտրոնական Ասիայից դեպի Արեւմտյան Եվրոպա առաքումների մասին: Այս մասին հայտարարել է Եվրասիայում էներգետիկ հարցերի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բոյդեն Գրեյը: Նրա խոսքերով, գազի տարանցման ամենահավանական ուղին Թուրքիայի տարածքն է: Միեւնույն ժամանակ Բ.Գրեյը չի ճշտել, թե հատկապես որ գազամուղի մասին է խոսքը: Նրա կարծիքով, Կենտրոնական Ասիայում «բավականաչափ գազ կա, բավարարելու համար TGI-ի եւ Nabucco-ին»,-հաղորդում է RBC-ն:

4 հազար կմ երկարությամբ Nabucco գազամուղը կոչված է ապահովելու միջինասիական եւ Կենտրոնական Ասիայի գազի առաքումը Եվրոպա` Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքով: Գազամուղը շահագործման կհանձնվի 2011թ.: Ավելի վաղ հաղորդվել է, որ նախնական հաշվարկված արժեքը կազմում է շուրջ 5 մլրդ դոլար, սակայն 2008թ. մայիսին նախագծի մասնակիցները հայտարարեցին, որ այն կթանկանա 1,5 անգամ` մինչեւ 7,9 մլրդ եվրո: Թանկացումը կապված է նավթի գների աճի եւ պողպատի պահանջարկի աճի հետ:

Nabucco-ի մշակմամբ զբաղվում են ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, թուրքական Botas-ը, բուլղարական Bulgargaz-ը եւ ռումինական Transgaz-ը: Խողովակաշարը կմիացնի Թուրքիան, Իտալիան եւ Հունաստանը: