20 օգոստոսի 2019 - 13:54 AMT
Գեներալ Սարոյանը դժգոհել է՝ ԶԼՄ-ները չճշտված տեղեկություններ են հրապարակում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ հանդիպմանը դժգոհել է, որ լրատվամիջոցները չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նա նշել է, որ լրատվամիջոցներից մեկն էլ իր մասին էր գրել:

«Սուտ տարածում ա՝ գեներալ Սեյրանին մտան տունը, պառկացրին գետին»,- դժգոհել է նա, հայտնում է Shantnews-ը:

Լրագրողները փորձել են ճշտել՝ իրականում եղե՞լ է նման բան: «Տո չէ, մթոմ ես կարա՞մ քայլեմ, մի հատ էլ փախնեմ, էդտեղից սկսենք: Կարան, չէ՞, զանգեն միլիցիա, ճշտեն»,- ասել է Սարոյանը:

Որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել թե իբր օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը: Գրվել էր, թե իբր այդ ընթացքում նրան հաջողվել է փախչել հետնամուտքով: