20 օգոստոսի 2019 - 17:02 AMT
Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին:

Նրանք մասնակցել են դասակի և ջոկի հրամանատարական կազմի համար նախատեսված «Միանգամյա օգտագործման ծխագլանակներից և ազդանշանային ատրճանակներից անհրաժեշտության դեպքում անվտանգ ու նպատակային օգտվելու կանոնները» թեմայով խմբակային դասընթացին, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: