21 օգոստոսի 2019 - 14:20 AMT
Բրիտանիան սեպտեմբերի 1-ից կտրուկ կկրճատի մասնակցությունը ԵՄ միջոցառումներին

Սեպտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կմասնակցեն Եվրամիության կառույցների նիստերից միայն կեսին: Տնտեսաված ժամանակն ու ուժերը կնվիրվեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, որը նախատեսված է հոկտեմբերի 31-ին, հայտնել է Brexit-ի գործերի նախարարությունը Լոնդոնում:

Ըստ նախարարության, բրիտանացի պաշտոնյաները կկարողանան այցելել միայն այն նիստերը Բրյուսելում, որոնք բխում են երկրի ազգային շահերից, օրինակ, նվիրված անվտանգության թեմաներին, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ նախարարության, նման որոշման պատճառներից մեկն այն է, որ Բրյուսելում հանդիպումների մեծ մասի ժամանակ քննարկվում են Brexit-ից հետո ԵՄ ապագային վերաբերող հարցեր: