13 հոկտեմբերի 2008 - 16:52 AMT
ՎՈՒԱՄ-ն ապագա չունի, քանի դեռ այդ միությանն անդամակցող երկրները հարուստ ու հզոր չեն
«Երբեմն ես անվանում եմ ՎՈՒԱՄ-ը աղքատների միություն, ես չեմ հավատում այս նախագծին: Ցանկացած ամուր միություն դա ինչ-որ բանի փոխանակում է: ՎՈՒԱՄ-ի երկրները փոխանակելու բան չունեն ֆինանսական առումով, նրանք չեն պատկանում աշխարհի ամենահարուստ երկրների, եւ նույնիսկ ԱՊՀ ամենահարուստ երկրների թվին»,-գտնում է հայտնի ուկրաինացի քաղաքական գործիչ, քաղաքագետ եւ քաղաքական տեխնոլոգ Դմիտրի Վիդրինը: Նրա խոսքերով, այս միությունն արհեստական է, եւ նա զարմացած է, թե ինչպես է գոյատեւում այդ կազմակերպությունը: «Այդ կազմակերպության երկրները փոխանակելու բան չունեն նաեւ աշխարհաքաղաքական առումով, քանի որ նրանք քիչ փորձ ունեն աշխարհաքաղաքականության մեջ, նրանք նույնիսկ տարածաշրջանային առաջատարներ չեն: ՎՈՒԱՄ-ն ապագա չունի, քանի դեռ այդ միությանն անդամակցող երկրները հարուստ ու հզոր չեն: Դա միություն է, որը ոչ մի բանի վրա չի ազդում: Նա չունի այնպիսի շահեր, որոնք կարող են հակաշահ հանդիսանալ այլ մեծ շահերի հանդեպ: ՎՈՒԱՄ-ը ֆանտոմային կազմակերպություն է, որը ոչ մի բանի վրա չի ազդում, հաղորդում է Analitika.at.ua-ն: