22 օգոստոսի 2019 - 12:49 AMT
Օգոստոսի 23-27-ը oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Օգոստոսի 25-ից օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի՝ ցերեկային ժամերին կգրանցվի +36 աստիճան: