Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի փոխարեն պաշտոնին է նշանակվել ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը։
Այս մասին են հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Գալոյանը նշանակվել է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Հայրապետյանը թողնելու է պատշոնը՝ դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով։