22 օգոստոսի 2019 - 18:00 AMT
Վերմիշյան․ ՀՀ 27 քաղաքում կկառուցվի 30 նոր շենք

ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարել է, որ մարզերի 27 քաղաքում կկառուցվի 30 նոր շենք։

«Քանի որ մարզերում, փոքր քաղաքներում չունեինք բնակարանների առաջանային շուկա, հաջորդ տարում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք»,-ընդգծել է Վերմիշյանը՝ հավելելով, որ վաճառքի վերջնական գինը բավական ցածր է լինելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա լավ հնարավորություն է մարզերում առաջնային շուկա ստեղծելու և համաչափ զարգացում ապահովելու համար։

«Անընդհատ խոսում ենք համաչափ զարգացման մասին։ Եկամտահարկի ծրագիրն աշխատում է միայն առաջնային շուկայի վրա , իսկ մարզերում, ըստ էության, առաջնային շուկա չկա այս պահի դրությամբ և մարզերում բարձր աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները՝ հնարավորությունից օգտվելու համար Երևանում են բնակարան գնում»,- ասել է վարչապետը։

Ընթերցեք նաև՝ Տարեկան միջինը 1․3 մլրդ դրամ կհատկացվի 500 պայմանագրայինի՝ հիփոթեքով բնակարան գնելուն։