14 հոկտեմբերի 2008 - 15:06 AMT
Մեթյու Բրայզան հույս ունի, որ մոտակա շաբաթների ընթացքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադերբեջանի ԱԳՆ ղեկավարների բիշկեկյան հանդիպումից հետո հետագա շաբաթների ընթացքում կկազմակերպվի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը»,- հայտնել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան:

«Մենք համատեղ համաձայնեցված լուծում ենք փնտրում, որը սկիզբ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից եւ ներառում համատեղ համաձայնության լրացուցիչ սկզբունքներ»,- ավելացրել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: