ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտ երկու մարդատար «Նիսան» և «Օպել» ավտոմեքենաների վթարի հետևանքով ՀՀ 3 քաղաքացի է զոհվել`1938, 1984, 1988թ. ծնված:Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
ՃՏՊ հետևանքով կա նաև տուժած ՀՀ քաղաքացի, 2013 թվականի ծնված: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքում է:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան Կովկաս մայրուղում, Զավետնի ավանից ոչ հեռու:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Դոնի Ռոստովում մշտական կապի մեջ են ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատությունների հետ: