24 օգոստոսի 2019 - 12:24 AMT
Մակրոն. Կապիտալիզմը դեգրադացիայի է ենթարկվել և խելագարվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոննանհրաժեշտ է համարում համաշխարհային հարաբերությունների համակարգի բարեփոխման քննարկումը: Այդ մասին նա հայտնել է գործարարների հետ հանդիպմանը:

«Անհրաժեշտ եմ համարում առաջ քաշել Ֆրանսիայում և եվրոպական մակարդակում, ինչպես նաև միջազգային կոալիցիաների մակարդակով մեր միջազգային համակարգի վերանայման անհրաժեշտությունը»,-ասել է Մակրոնը: Նա խոստացել է բարձրացնել այդ թեման G7 գագաթնաժողովում, որը կայանալու է օգոստոսի 24-26-ը Բիարիցում, գրում է «Վեդոմոստին» France Presse-ի վրա հղումով:

Մակրոնը պարզաբանել է, որ միջազգային հարաբերությունների գործող մոդելը «պատվել է ժանգով», քանի որ դեգրադացիայի է ենթարկվել ժողովրդավարության բուն համակարգը: «Ինչպես նաև այն պատճառով, որ բուն կապիտալիզմն է դեգրադացիայի ենթարկվել և խելագարվել` քանի որ մենք ինքներս ենք ծնում անհավասարության այն դրսևորումները, որոնք ի զորու չենք կարգավորելու»,-ասել է Մակրոնը: