26 օգոստոսի 2019 - 11:55 AMT
Հայաստանցի թիավարողները դուրս են եկել ԱԱ եզրափակիչ

Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր մրցատարածության B եզրափակիչ։

Կիսաեզրափակչում նրանք ցույց են տվել 39.72 վայրկյան արդյունք, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Օգոստոսի 25-ին մեկնարկի են դուրս եկել Արա Վիրաբյանը՝ կանոէ 5000 մետր մրցատարածության եզրափակչում և Վլադիմիր Ալավերդյանը՝ բայդարկա 5000 մետր մրցատարածության A եզրափակչում։