26 օգոստոսի 2019 - 13:06 AMT
ՀՀ-ում քրգործ են հարուցել ՌԴ-ից զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով

ՀՀ-ում քրգործ են հարուցել ՌԴ-ից զենքի առաքման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է նաև ռուսական ընկերություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսին ՀՀ ՊՆ-ն առաջին անգամ իր պատմության մեջ մի քանի մլն դոլար գումարով ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակային պահանջներն կարողացավ բավարարել միայն ռուսական ORSIS-ը: Շուտով հայտնի դարձավ, որ թենդերը փակել են առանց պատճառները հայտնելու: Ընկերությունը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և ՀՀ-ում իր շահերը ներկայացնող իրավաբանին, որի արդյունքում հայց էր ներկայացրել: Պատահածի մասին անմիջապես իրազեկվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

Գործակալությունը նշում է, որ ՀՀ-ում հաստատել են քրգործի մասին տեղեկությունը: «Ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի քննչական մարմինների աշխատանքի ավարտին»,- ՌԻԱ Նովոստիին է ասել ՀՀ գերատեսչության ներկայացուցիչը:

ORSIS-ը «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի անդամ է, որը տարիներ շարունակ զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել Երևանին: Ընկերությունում ասել են, որ այն հիմա հայտնվել է սև ցուցակում:

ORSIS-ի ներկայացուցիչն ասել է, որ «ՀՀ նախարարությունում ասացին, որ մենք չենք ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Դրանից հետո մի քանի շաբաթ մենք տրամադրել ենք բոլոր տեղեկությունները, որոնք պաշտոնապես պահանջել է պաշտպանության նախարարությունը: Արդյունքում, մեզ ասացին, որ մենք իբր չենք ներկայացրել ընդունման և փոխանցման ակտերի մի մասը»:

Ըստ նրա, ՀՀ ՊՆ-ն նաև պահանջել է բանկային երաշխիքով մի քանի հարյուր դոլար վճարել, թեև, ըստ օրենքի, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընկերությունը հաղթել է մրցույթում և ինքն է հրաժարվել պայմանագիր կնքելուց:

«Մենք դիմել ենք բողոքարկման հանձնաժողով՝ պահաջել ենք փաստաթղթեր, որոնք ոչ մի կապ չունեին մրցույթի հետ, և վերջին պահին հայտարարել են, որ մի քանի փաստաթուղթ չկա, որոնք մենք իրականում ներկայացրել էինք: Ընդ որում, բողոքարկման հանձանաժողովի արձանագրության վրա դրվել է «Հույժ գաղտնի» կնիքը, թեև մրցույթը եղել է փակ, բայց ոչ գաղտնի»,-ասել է ռուսական ընկերության ներկայացուցիչը:

Ըստ նրա, ստեղծված վիճակում ձախողման եզրին է հայտնվել ՀՀ-ում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը, որը ենթարդվում էր կառուցել մի քանի մլն դոլարի հասնող ռուսական ներդրումներով: