27 օգոստոսի 2019 - 12:36 AMT
PewDiePie-ն առաջին բլոգերն է YouTube-ում, որը 100 մլն բաժանորդ ունի

PewDiePie նիկով հանդես եկող Ֆելիքս Չելբերգի YouTube ալիքը 100 մլն բաժանորդ է հավաքել: Չելբերգն առաջին բլոգերն է, որին հաջողվել է հատել այդ շեմը:

Սակայն, այնուամենայնիվ, նա երկրորդն է, ում հաջողվել է 100 մլն բաժանորդ հավաքել այդ ծառայությունում: 2019-ի մայիսին YouTube-յան հնդկական T-series ալիքը, որտեղ հրապարակվում են երաժշտական հոլովակներ և ֆիլմերի թրեյլերներ, առաջինը ծառայության պատմության մեջ 100 մլն բաժանորդ հավաքեց, գրում է «Կոմերսանտը»:

PewDiePie-ի և T-series ալիքը սկսեցին մրցակցել 2018-ի հոկտեմբերին: Որոշ ժամանակ ալիքները հավասար էին ընթանում, սակայն առաջինը 100 մլն բաժանորդի շեմը հատեց T-series-ը: