14 հոկտեմբերի 2008 - 16:34 AMT
ՀՀ Ազգային անվտանգության քարտուղարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Կազմակերպության մեջ Հայաստանի նախագահության հարցերը
Այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այդ մասին հաղորդել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նախագահությանը, ինչպես նաեւ կանոնադրական մարմինների գործունեությանը առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ այս տարվա դեմկտեմբեր ամսին ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի` Երեւանում նախատեսվող նիստին եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելիք տարածաշրջանային անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսին վերաբերող հարցերին:

Կողմերը քննարկել են նաեւ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված փոխգործակցությանը առնչվող մի շարք փաստաթղթեր: