27 օգոստոսի 2019 - 17:50 AMT
Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա

Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԻ նախարարի հետ հանդիպումից հետո:

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք:

Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,-ասվում է գրառման մեջ: