28 օգոստոսի 2019 - 10:38 AMT
Փաշինյան. 2019-ին թատրոնների հաճախելիությունն աճել է 41%-ով

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ»,-ասվում է գրառման մեջ: