Օգոստոսի 27-ին միջազգային խորհրդաժողովը Ժնևում արգելել է արտահանել փղերին 4 աֆրիկյան երկրից՝ Զիմբաբվեից, Բոտսվանայից, Նամիբիայից և ՀԱՀ-ից: Որոշմանը կողմ են քվեարկել Վայրի ֆլորայի և ֆաունայի անհետացման վտանգի տակ հայտնված տեսակների միջազգային վաճառքի մասին կոնվենցիայի (CITES) անդամները:
Կողմ է քվեարկել 87 պատվիրակ, դեմ՝ 29-ը, 25-ը ձեռնպահ է մնացել, գրում է Deutsche Welle-ն:
Արգելքը հատկապես վերաբերում է փղերի արտահանմանը Չինաստան: Կենդանիներին թույլատրվում է տեղափոխել միայն այն տարածաշրջաններ, որոնք նրանց տարածման միջավայրն են:
Արգելքի հիմնական հակառակորդը Զիմբաբվեն էր, որը, ըստ գերմանական Pro Wildlife-ի, 2012-2017թթ. առնվազն 108 փղիկ է վաճառել Չինաստան: