29 օգոստոսի 2019 - 15:05 AMT
Լրացուցիչ 65 մլն դրամ՝ անձնագրային վարչությանը

ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում որոշվել է լրացուցիչ 65 մլն դրամով կամ 10.65 %-ով ավելացնել ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության ֆինանսավորումը։

Գումարն ուղղվելու է վարչության բնականոն գործունեության ապահովմանն անհրաժեշտ որոշ ի ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերմանը։

Նշվում է, որ լրացուցիչ միջոցների տրամդրումը հնարավոր է դարձել 2019 թվականի 1-ին եռամսյակում արտաբյուջետային միջոցների գծով մուտքերի աճի տեմպով․ դրանք նշված ժամանակում կազմել են 150․1 մլն դրամ պլանավորված 135 մլն դրամի փոխարեն։