29 օգոստոսի 2019 - 15:27 AMT
Լրացուցիչ 20 մլն դրամ՝ 3-րդ եռամսյակում վարչապետի աշխատակազմի ծախսերին

2019 թվականի 3-րդ եռամսյակում ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերը հոգալու համար պետական բյուջեից լրացուցիչ 20 մլն դրամ կհատկացվի։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակազմի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելացում, քանի որ հատկացված գումարը չի բավականեցնում նախատեսված ծախսերի իրականացման համար:

Նշվում է, որ այդ դրամական միջոցները հետ կվերադարձվեն բյուջեի «Այլ ծախսեր» հոդվածով չորրորդ եռամսյակում նախատեսված միջոցներից:

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից: