31 օգոստոսի 2019 - 11:38 AMT
Պուտինը՝ Քոչարյանին. Նշանակալի ավանդ ունեք ՀՀ զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության ապահովման գործում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։, ասվում է ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում:

Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։