31 օգոստոսի 2019 - 13:12 AMT
Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոսի կոչման

Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս բարձրագույն կոչման: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Ոսկե արծիվ» շքանշաները հանձնվել են նրանց հարազատներին հանդիսավոր պայմաներում»,-ասվում է գրառման մեջ: