2 սեպտեմբերի 2019 - 11:20 AMT
Բալասանյանը Փաշինյանին ու հեղափոխականներին մեղադրել է իշխանության բռնազավթման մեջ

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հեղափոխականներին մեղադրել է իշխանությունը բռնզավթելու մեջ: Նա հայտարարել է, որ «բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են», հայտնում է «Առավոտը»:

«ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի և խորհրդարանն է բռնազավթվել, և իշխանությունը, և 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական Սահմանադրական կարգի տապալում է եղել»,-ասել է նա:

Բալասանյանը հավելել է, որ «կգա ժամանակը և բոլորը պատասխան կտան»:

«ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու, քանի որ յուրաքանչյուր անհատ Արցախում իր վրա տարել է պետականություն կերտելու ծանրությունը»,-ասել է նա: