2 սեպտեմբերի 2019 - 13:39 AMT
Մխիթարյանը Հռոմում է․ Նա մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Հենրիխ Մխիթարյանը մոտ է Լոնդոնի «Արսենալից» իտալական «Ռոմա» տեղափոխվելուն։

Հայաստանի հավաքականի ավագին տեսանկարել են Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում՝, ուր նա լուսանկարկվել է «Ռոմայի» շարֆով։

Մխիթարյանը պիտի բուժզննում անցնի իտալական ակումբում նախքան տեղափոխվելու վերաբերյալ վերջնական որոշումը։

Իտալական ակումբը պատրաստվում է վարձակալել Մխիթարյանին՝ ապագայում գնելու իրավունքով, հայտնում է Calciomercato-ն։

Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2018-ի տարեսկզբից, տրանսֆերն ավարտվելու է 2021 թվականի հունիսի 30-ին։