2 սեպտեմբերի 2019 - 15:28 AMT
Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն սպառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին:

Իտալիայի դեմ խաղում ֆեդերացիան ակնկալում է լեփ-լեցուն մարզադաշտ ու շնորհակալություն է հայտնում բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը։

Ֆեդերացիան խնդրում է գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար։