2 սեպտեմբերի 2019 - 22:17 AMT
Պաշտոնական․ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվում

Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» Հռոմի «Ռոմա» է տեղափոխվում։

Տեղափոխման լուրը պաշտոնապես հաստատել է լոնդոնյան ակումբը։

Ավելի վաղ հայ ֆուտբոլ;իստը բուժզննում էր անցել իտալական ակումբում։

Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա վարձակալության հիմունքներով՝ տրանսֆերն ապագայում գնելու իրավունքով, հայտնում է Calciomercato-ն։

Մխիթարյանը հանդես է8 գալիս «Արսենալի» կազմում 2018-ի տարեսկզբից, տրանսֆերն ավարտվելու է 2021 թվականի հունիսի 30-ին։