3 սեպտեմբերի 2019 - 11:38 AMT
Նախարար. Ոսկրածուծի փոխպատվաստումը շուտով 100%-ով պետբյուջեի հաշվին կարվի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ-ում կանցնեն ոսկրածուծի փոխպատվաստման 100% պետական ֆինանսավորման:

Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որպեսզի ավելի արդյունավետ իրականացվեն այդ ոլորտի աշխատանքները: Ներկայումս ոսկրածուծի փոխպատվաստումն իրականացվում է համավճարային համակարգով, հայտնում է Shantnews-ը:

Արդեն կատարվել է երեխաների 4 և մեծահասակների 10 վիրահատություն` ոսկրածուծի փոխպատվաստման համար: