Աջափնյակում 750 նոր աղբաման կտեղադվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:
«Աջափնյակում ամբողջ գիշեր աղբամաններ են տեղադրելու: Առավոտյան տեղադրված կլինի 750 նոր աղբաման»,-ասվում է նրա գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով:
Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստում որոշել է աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնել: Քաղաքապետարանը գումարն ուղղելու է տրանսպորտային սարքավորումների ձեռք բերմանը՝ 1.5 մլրդ դրամ, հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանները փոխարինելուն՝ 155 մլն դրամ։ Նախատեսվում է գնել 5 փոշեկուլ ավտոմեքենա, որոնք կմաքրեն մայթերն ու գազոնները, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, որոնք կմտնեն բակեր, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 փոքր աղբահավաք մեքենա, 3 միավոր աղբաման լվացող մեքենա, որ աղբամանները քլորաջրով լվացվեն, ախտահանվեն և 1000 մետաղական աղբարկղ: