4 սեպտեմբերի 2019 - 13:19 AMT
ՖԻՖԱ-ն ներկայացրել է Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի լոգոն

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է աշխարհի առաջնության լոգոն: Առաջնությունն անցնելու է Կատարում 2022-ին:

Տարբերանշանը, որը հրապարակվել է Twitter-ում, «մարմնավորում է այն իրադարձության կերպարը, որը միավորում և գրավում է աշխարահը, ինչպես նաև ցուցադրում է տեղի և տարածաշրջանի արաբական մշակույթի վառ տարրերն ու հղումներ անում գեղեցիկ խաղին»:

«ՖԻՖԱ-ն և ընդունող երկիրը՝ Կատարը, ևս մեկ կարևոր հանգրվանի են հասել աշխարհի կարևորագույն ֆուտբոլային իրադարձության ճանապարհին»,-ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»:

Այն մասին, որ ԱԱ-2022-ը Կատարն է ընդունելու, հայտարարվեց 2010-ի դեկտեմբերի 2-ին: Առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: