Ucraft-ը՝ yerevantropics-ի հետ համատեղ, Երևանում կազմակերպում է Հայաստանի ամենամեծ դիզայն-նախագիծը՝ Ջամփ դիզայն կոնֆերանսը:
Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 15-ին՝ ՀԲԸՄ-ի շենքում:
Կոնֆերանսը միտված է զարգացնել Հայաստանի և տարածաշրջանի դիզայնի ոլորտը՝ հիմնվելով միջազգային դիզայնի, UX-ի և AI-ի փորձի փոխանակման վրա։ Այսպիսով, Farfetch-ի, PicsArt-ի, Google-ի, Studio Dumbar-ի, Mail.ru-ի, Device-ի և ոլորտի այլ ներկայացուցիչներ կկիսվեն ժամանակակից դիզայնի զարգացումների մասին իրենց պատկերացումներով: Նախատեսված են նաև մի շարք ելույթներ՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով, ինչպես նաև քննարկումներ՝ դիզայնի, տեխնոլոգիաների և լայֆսթայլի վերաբերյալ, որից հետո հարցուպատասխան է նախատեսված:
Մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու համար պետք է մինչև սեպտեմբերի 5-ը լրացնել համապատասխանհայտը։
Միջոցառման ամբողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում արվեստի զարգացմանը, մասնավորապես՝ սթրիթ-արտի։ Այդ նպատակով Ucraft պատրաստի վեբկայքերի խանութում՝ Մոսկովյան 28 հասցեում, հասանելի կլինեն համապատասխան ներկեր և աերոզոլներ բոլոր ցանկացողների համար։
Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության հաստատումը դիմողները կստանան էլ.փոստով։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ միջոցառման ֆեյսբուքյան էջում: