5 սեպտեմբերի 2019 - 13:03 AMT
US Open-ի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է արգենտինացի Դիեգո Շվարցմանին Նյու Յորքում ընթացող Մեծ սաղավարտի US Open մրցաշարի քառորդ եզրափակչում: Խաղն ավարտվել է 6:4, 7:5, 6:2 հաշվով, հօգուտ իսպանացու:

Նադալն այժմ աշխարհի երկրորդ ռակետն է, Շվարցմանը՝ 21-րդ, գրում է Ինտերֆաքսը:

Այսպիսով, հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները՝ Նադալը կխաղա իտալացի Մատեո Բերետինիի հետ, իսկ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը կխաղա բուլղարացի Գրեգոր Դիմիտրովի հետ: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին:

Սեպտեմբերի 6-ին տեղի կունենան կանանց կիսաեզրափակիչները՝ Էլինա Սվիտոլինան Ուկրաինայից կհանդիպի ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հետ, Բելինդա Բենչիչը Շվեյցարիայից՝ կանադացի Բյանկա Անդրեսկուի հետ:

US Open-ի մրցանակային ֆոնդը 2019-ին ավելի քան 57 մլն դոլար է: