5 սեպտեմբերի 2019 - 14:35 AMT
ԱԱԾ-ին 20 մլն դրամ կհատկացվի պետսահմանի որոշակի ուղղության պահպանության համար

Ազգային անվտանգության ծառայությանը՝ ԱԱԾ-ին, 20 միլիոն 492 հազար դրամ կհատկացվի ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության համար: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության նիստում:

Ըստ ՌԴ հետ 1992-ին կնքված միջպետական պայմանագրի` ՀՀ-ում ռուսական կողմից պահպանվում է միայն Թուրքիայի Հանրապետության հետ սահմանային հատվածը, որից ձախ ընկած որոշակի հատվածի պահպանության համար ռուսական կողմը պատասխանատվություն չի կրում։

Միջոցները կհատկացվեն պահուսատային ֆոնդից: