6 սեպտեմբերի 2019 - 11:19 AMT
Facebook-ը ծանոթությունների ծառայություն է գործարկել

Facebook-ը գործարկել է ծանոթությունների Dating ծառայությունը, ասվում է սոցցանցի հայտարարության մեջ: Սկզբում այն կգործի ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներում: Եվրոպական երկրներում ծառայությունը մատչելի կդառնա 2020-ի սկզբին:

Գրանցվել կկարողանան միայն 18 -ից բարձր տարիքի օգտատերերը: Հավելվածը ծանոթությունների համար կներկայացնի միայն այն անձանց, ում հետ օգտատերերն ունեն նման հետաքրքրություններ և նախապատվություններ, հաշվի կառնվեն նաև սոցցանցում գրանցված լայքերը, գրում է «Վեդոմոստին»:

Այն մասին, որ Facebook-ը ծանոթությունների ծառայություն է գործարկելու հայտարարվել էր դեռևս 2018 թ-ի մայիսին: