6 սեպտեմբերի 2019 - 10:30 AMT
Անհնազանդության դրսևորումներ՝ ՔԿՀ-ներում. Իրավիճակը վերահսկվում է

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։

Ներկայում իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրության շրջանակում, կձեռնարկեն իրավիճակից բխող գործողություններ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: