6 սեպտեմբերի 2019 - 11:52 AMT
ԱԳ նախարար. Հայ-թուրքական հարաբերությունների ապագան անորոշ է

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերակատարման և հայ-թուրքական հարաբերությունների ապագային վերաբերող հարցին:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ՀՀ-ն, ըստ նախարարի, չի ողջունում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը ինչպես Ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ Արցախյան հակամարտության հարցում, հետևաբար` հայ-թուրքական հարաբերությունների ապագան անորոշ է, հայտնում է Shantnews-ը:

Նախարարն ասել է, որ գերտերությունների միջև տարածաշրջանային զարգացումները չափազանց դինամիկ են, և Հայաստանը գերտերությունների հետ ունի հստակ ձևավորված ռազմավարական հարաբերություններ և գերակայություններ, հաշվի են առնվում ներկա միջազգային հարաբերությունների օրակարգն ու դինամիկան` բոլոր տեսակի հարաբերությունները կառուցելով այնպես, որ դրանք չհակադրվեն մյուս երկրների շահերին: