6 սեպտեմբերի 2019 - 12:38 AMT
ՆՏՎ. Քոչարյանը միջանկյալ, բայց կարևոր հաղթանակ է տարել

Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանդրական դատարանի կայացրած որոշմանը՝ որակելով այն որպես միջանկյալ հաղթանակ:

«Այսօր կալանքի տակ գտնվող Հայատանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել»,-ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում: Նշվում է նաև, որ «ՀՀ Սահմանդրական դատարանն ապօրինի է ճանաչել նախկին նախագհ Քոչարյանի կալանքը»:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակել է ՍԴ որոշումը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քրեական դատավարության 35-րդ ու 135-րդ հոդվածների սահմանադրականության հարցով։Ըստ այդմ, օրենսգրքի 35-րդ՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները սահմանող հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող։ Համաձայն որոշման, այն ճանաչվել է անվավեր, քանի որ նշված հանգամանքների թվում այնտեղ ներառված չէր Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց գործառութային անձեռնմխելիությունը։