6 սեպտեմբերի 2019 - 13:39 AMT
Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ասել է մարզպետ Հայկ Չոբանյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Դիմում է ներկայացրել, որ վայր է դնում պարտականնությունները։ Դիմումի մեջ որևէ պատճառ նշված չէ։ Քննարկում էլ չենք ունեցել, որ իմանամ հրաժարականի դիմումի պատճառները», - հաղորդել է Հայկ Չոբանյանը:

Իջևան համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: